​Հովանոցի հայրենիքը Ճապոնիան է:

13.01.2016 18:44

Արևմտյան Եվրոպայում հովանոցը հայտնվեց միայն XVII դարում  Ֆրանսիայում: Այն կոչվում էր «պարասոլ» (ֆր. sol- արև բառից): Այն օգտագործվում էր արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով, քանի որ արևայրուքը բնորոշ էր հասարակության ցածր խավերին: Պարասոլը կարգավիճակը մատնող իր չէր, այն հասանելի էր բոլորի համար, սակայն դրա արտաքին տեսքից, ամեն դեպքում, հնարավոր էր կռահել հասարակության մեջ դրա տիրոջ դիրքի մասին: Որքան շատ ժապավեններ և այլ աքսեսուարներ, այնքան բարձր կարգավիճակ:
Համարվում է, որ առաջին դիզայներական հովանոցը  պատկանում էր Մարիա Անտուանետային: Այն կետի բեղից էր պատրաստված և ավելի քան մեկուկես կիլոգրամ էր կշռում: Այսպես` արքունիքում առաջացավ նոր պաշտոն` «հովանոց կրող»: Պարասոլների ամենամեծ երկրպագուն ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ն էր, ում հովանոցներն ամենաշքեղն էին:
Առաջին մարդը, ում մտքին հասավ հովանոցի  միջոցով պաշտպանվել անձրևից, ճանապարհորդ Ջոն Հանվեյն էր: Դա տեղի ունեցավ 1822 թվականին Լոնդոնում: Մինչ այդ հարգի տիկնայք ու պարոնայք անձրևային եղանակին պարզապես տնից դուրս չէին գալիս:
Հանվեյը փոխարինեց ժանյակներն ու ժապավեններն ավելի ամուր կտորի և սկսեց պարբերաբար այդպես զբոսնել Լոնդոնյան փողոցներով: Մարդկանց սկզբնական ռեակցիան ծիծաղն ու սուլոցն էր, սակայն շուտով պարզվեց, որ հովանոցն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր սեփական կառք չունեին:
19-րդ դարի 40-ական թվականներին հայտնաբերվեցին ծալվող հովանոցները, որոնք միանգամից լայն տարածում գտան: Ժապավենազարդ ժանյակավոր հովանոցներն իրենց տեղը զիջեցին ավելի պրակտիկ մոդելների, որոնք XIX դարի կեսին արդեն անհաղթելի լիդերներ էին:
20-րդ դարի սկզբին շքեղ կանացի հովանոցները  դեռ նորաձև էին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրությունը վերջնականապես փոխվեց: Արդեն օգտագործվում էին միայն պրակտից հովանոցները: Հետագայում հովանոցը ձեռք է բերում ևս մեկ ֆունկցիա: Այն պաշտպանում էր փողոցային հարձակումներից: Այսպես` հովանոցի վրա հատուկ կոճակին սեղմելիս այն արտանետում էր հատուկ գազ ու միաժամանակ բարձրա ազդանշան էր արձակում:

Աղբյուրը knew-all.com